ԿԶՆ կենտրոնի կառավարման խորհուրդ

Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը իր ամենամյա գործունեության պլանը ներակայացնում է կենտրոնի կառավարման խորհրդի հաստատմանը։ ԿԶՆ կենտրոնի հետազոտական ու զարգացման նախագծերը հիմնականում համապատասխանում են ՀՀ կառավարության առաջնահերթություններին և Կայուն զարգացման նպատակներին, բայց չեն սահմանափակվում դրանցով։ Բացի կենտրոնի կառավարման խորհրդի հիմնական անդամներից՝ խորհրդում ռոտացիոն մեխանիզմով ներկայացված են երկուական ներկայացուցիչ ՀՀ կառավարությունից և ՄԱԿ-ի գործակալություններից։

Ծանոթացե՛ք կենտրոնի խորհրդին

Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ / ԿԶՆ կենտրոնի կառավարման խորհրդի համանախագահ

- Տիգրան Ավինյանը հայ քաղաքական գործիչ է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ Նախկինում եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։
- Աշխատել է «Զարգացման հայկական բանկում» որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։
- Գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում, ստացել է մագիստրոսի կոչում Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետից՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով։

Շոմբի Շարփ

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող / ԿԶՆ կենտրոնի կառավարման խորհրդի համանախագահ

- Շոմբի Շարփը ամերիկացի դիվանագետ է։ Զարգացման ոլորտում Շարփն իր կարիերան սկսել է Հարարեում, Զիմբաբվե, որտեղ եղել է Միջազգային CARE-ի ռազմավարական ծրագրերի պատասխանատու, ծրագրի ղեկավար և ճգնաժամերի արձագանքման համակարգող: 
- Մինչև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող նշանակվելը, Շարփը աշխատել է աշխարհի տարբեր հատվածներում, ներառյալ՝ Հարավային Աֆրիկայում, Նյու Յորքում, Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։
- Ավարտել է Կոլորադոյի համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի որակավորում և Կանզասի համալսարանը՝ ստանալով բիզնեսի կառավարման բակալավրի որակավորում:

Դմիտրի Մարիյասին

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Հայաստանում / ԿԶՆ կենտրոնի կառավարման խորհրդի փոխնախագահ

- Մինչև ՄԱԶԾ Հայաստանին միանալը Դմիտրին զբաղեցրել է ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի արտաքին հարաբերությունների ու իրազեկվածության թիմի ղեկավարի և տարածաշրջանային հարաբերությունների խորհրդատուի պաշտոնը։
- Ավելի վաղ Դմիտրին աշխատել է Բրատիսլավայում, Սլովակիայում ՄԱԶԾ տարածաշրջանային աջակցման կենտրոնում, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի Նյու Յորքի նստավայրում և ՄԱԶԾ Ռուսաստանի Մոսկվայի գրասենյակում։
- Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության փ․գ․թ․ գիտական կոչում, ավարտել է Նյու Յորքի համալսարանը՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում (Ռոբերտ Ֆ․ Վագների հանրային ծառայության դպրոց), ինչպես նաև ավարտել է Ռուսաստանի արտաքին առևտրային ակադեմիայի միջազգային տնտեսագիտության բաժինը։

Վարագ Սերժ Սիսեռյան

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար / ԿԶՆ կենտրոնի կառավարման խորհրդի փոխնախագահ

- «Shanxi-Nairit Synthetic Rubber Co» ՍՊԸ-ի խորհրդի անդամ։
- Ռադիո Սևանում (Բեյրութ) աշխատել է որպես փոխտնօրեն, հայաստանյան գրասենյակի ղեկավար, նաև լրատվական վերլուծաբան։ 
- Աշխատել է որպես դասախոսի օգնական Հայաստանի ամերիկյան համալսարանում։
Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի Բնապահպանական առողջապահության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում։
- Ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում։

Ռուբեն Վարդանյան

IDeA և FAST հիմնադրամների համահիմնադիր / ԿԶՆ կենտրոնի կառավարման խորհրդի անդամ
  • Ռուբեն Վարդանյանը սոցիալական ձեռներեց, հանրօգուտ ներդրող եւ վենչուրային բարերար է։ Նա ծնվել է Հայաստանում, հաջողության հասել Ռուսաստանում և իրականացնում է միջազգային նախագծեր։
  • Համաշխարհային տնտեսության, ձեռներեցության և կրթության ոլորտներում ճանաչված փորձագետ լինելով՝ Ռուբեն Վարդանյանը ռազմավարական խորհրդատվություն է տրամադրում առևտրային ընկերություններին, ոչ առևտրային կազմակերպություններին, կրթական հաստատություններին, հասարակական և մասնագիտական կառույցներին՝ անդամակցելով դրանց տնօրենների, հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդներին։ Դրանց թվում են Ազնավուր հիմնադրամը, բիզնես դպրոցներ Ռուսաստանում և Բրազիլիայում, Հայաստանում ֆինանսական ոլորտի առաջատար Ամերիաբանկը, ռուսաստանյան ավտոարդյունաբերության առաջատար SOLLERS ընկերությունը։
  • Ռուբեն Վարդանյանն իր գործընկերների հետ իրականացնում է լայնածավալ առևտրային («Տրոյկա Դիալոգ» և «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ներդրումային ընկերություններ) և լայն ազդեցություն ունեցող սոցիալ-ձեռնարկատիրական նախագծեր։ Դրանց թվում են՝ Արևելյան Եվրոպայում UWC կրթական ցանցի առաջին դպրոցը՝ UWC Դիլիջանը, «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը, որի շրջանակում կառուցվել է աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, որը տանում է դեպի Տաթևի վանական համալիր։
  • 2015թ․-ին պարոն Վարդանյանն իր գործընկերների հետ հիմնել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որի մաս է կազմում «Ավրորա» մրցանակը։ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից` եւ ի երախտագիտություն նրանց փրկողների

Աննա Կարին Օստ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հայաստանում / ԿԶՆ կենտրոնի կառավարման խորհրդի անդամ

- Օստը միացել է ՄԱԿ ՓԳՀ-ին 1996թ․ և ամենասկզբում աշխատել է որպես դաշտային համակարգող Տանզանիայում։
- Մինչև ՄԱԿ ՓԳՀ-ին միանալը, տիկին Օստը աշխատել է Շվեյցարիայի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնում որպես փորձնակ և ներգրաված է եղել Ֆինլանդիայի Օբո ակադեմիայի մարդու իրավունքների ինստիտուտի մի շարք հետազոտական նախագծերում՝ քաղաքացիության/քաղաքացիություն չունենալու և ընտրությունների մշտադիտրակման թեմաներով։ 
- Տիկին Օստն ավարտել է Ֆինլանդիայի Օբո ակադեմիան՝ քաղաքագիտության և հանրային միջազգային իրավունքի մագիստրոսի կոչումով։