
Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնն իրականացնում է մի շարք նորարարական նախագծեր:
Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնն իրականացնում է մի շարք նորարարական նախագծեր:
Նոր նախագծերը շուտով
EDU2WORK
Հայաստանի պես երկրների համար, որտեղ կրթական համակարգի և աշխատաշուկայի միջև կա խրոնիկական անհապատասխանություն, կարևոր է հասկանալ ու ավելի լավ պատրաստվել աշխատաշուկայի հնարավոր ապագային:
Տնտեսության որոշ ոլորտներ մշտապես ունեն որակյալ աշխատուժի պակաս, մինչդեռ որոշ ոլորտներում էլ կա մասնագետների ավելցուկ: Պատճառները տարբեր են` կարիերայի կարծրատիպային ընտրություններ, գրեթե զրոյական կապ կրթության և աշխատաշուկայի միջև, դպրոցներում ու համալսարաններում 21-րդ դարի աշխատաշուկային համապատասխան կադրեր պատրաստելու ճկունության բացակայություն:
Ծրագիրը նպատակ ունի միավորել կրթական համակարգն ու աշխատաշուկան.
-Աշխատանքի հայտարարությունների վերլուծության
-Nesta և Behavioral Insights team-երի օգնությամբ վարքաբանական փորձեր մշակելու
-Իրազեկվածության բարձրացման և ունակությունների զարգացման գործողություններ միջոցով:
Մանրամասները` շուտով

Այս նախագիծը մեր միջգործառութային նախագծերից է:

Այս նախագիծը մեր վարքաբանական գործառույթի մասն է:
Travelinsights.ai
«Travelinsights»-ը միավորում է ճանապարհորդների պատմություններն ու արհեստական բանականությունը։ Կիրառելով բարդ ալգորիթմներ՝ գործիքը թույլ է տալիս իրական ժամանակում հավաքել, վերլուծել ու վիզուալիզացնել առցանց գրառումները, այդ կերպ թույլ տալով հասկանալ ճանապարհորդների նախընտրություններն ու իրական խնդիրները, որոնց նրանք բախվում են:
Գործիքը ստեղծվել է քաղաքականություն մշակողների համար` իրական ժամանակում վերլուծվող փաստերի հիման վրա: Գործիքի օգնությամբ ՀՀ կառավարությունը կարող է հասկանալ, թե զբոսաշրջիկները Հայաստանի` որպես զբոսաշրջային կենտրոնի մասին ինչ պատկերացումներ ունեն և մշակել արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն: Գործիքը նաև կարող է օգնել բացահայտել ճանապարհորդական լավագույն տպավորություններ ստեղծելու կատարյալ բանաձևը` թույլ տալով բիզնեսներին հասկանալ սեփական ծառայությունները լավացնելու եղանակները:

Այս նախագիծը մեր տվյալագիտական գործառույթի մասն է:
Արհեստական բանականությունը գյուղատնտեսության մեջ
Նախկինում գյուղատնտեսները բերքահավաքը կազմակերպելու նրբությունները, հողի ու եղանակի մասին գիտելիքները կուտակում էին սեփական փորձով` սերմերը ցանելու, բերքը հավաքելու և սխալվելու շնորհիվ: Նույնիսկ մեր չափազանց թվայնացված աշխարհում շատ ֆերմերներ նախընտրում են հետևել սովորույթներին և մոտավոր հաշվարկներին, երբ խոսքը գնում է ցանքի վայրը և բերքահավաքի ժամանակը որոշելուն:
Գյուղատնտեսական տվյալները հավաքելու և տեղեկատվությունը կառավարելու համար նպատակ ունենք.
-Ստեղծել իրական ժամանակում աշխատող գյուղատնտեսական տվյալների ռեգիստր նոր տեխնոլոգիաների` արբանյակների և դրոնների օգնությամբ ստացվող դաշտերի նկարներով, որոնք տեղում կվավերացվեն գյուղատնտեսների և ֆերմերների կողմից:
-Բերքի աճի մոնիթորինգի համար կիրառել արհեստական բանականություն և հեռակառավարման համակարգ:
Մանրամասները` շուտով
