• ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն

    Հանրային քաղաքականության մեջ տարածում ենք փորձարարություն ու փաստեր՝ Հայաստանում (և նրա սահմաններից դուրս) կայուն զարգացման ուղին կառուցելու համար:

  • ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն

    Հանրային քաղաքականության մեջ տարածում ենք փորձարարություն ու փաստեր՝ Հայաստանում (և նրա սահմաններից դուրս) կայուն զարգացման ուղին կառուցելու համար:

  • ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն

    Հանրային քաղաքականության մեջ տարածում ենք փորձարարություն ու փաստեր՝ Հայաստանում (և նրա սահմաններից դուրս) կայուն զարգացման ուղին կառուցելու համար:

Մեր գործունեության շրջանակը

Հանրային քաղաքականության նորարարություն

Մեր կենտրոնում զարգացման հիմնախնդիրները լուծելու կամ առկա լուծումները  կատարելագործելու համար օգտագործում ենք ոչ ավանդական մեթոդներ` նպատակ ունենալով «ոչ ոքի հետևում չթողնել»: ԿԶՆ կենտրոնը մի շարք պիլոտային փորձարկումների օգնությամբ փաստահենք առաջարկներ է ներկայացնում կառավարությանը` ցույց տալով թե ինչը կաշխատի ու ինչը չի աշխատի Հայաստանում:  

Նորարարական ֆինանսավորում

Մեր կենտրոնը բացահայտում է այն հնարավորությունները, որոնք կարող են օգնել մոբիլիզացնել նոր ֆինանսավորման աղբյուրներ (օր.` crowdfunding կամ Սփյուռքի պարտատոմսեր)՝ հանուն Կայուն զարգացման նպատակների իրագործման: Մենք մշակում ու թեստավորում ենք նոր գործիքներ, որոնք թույլ կտան ներգրավել բիզնես ու հանրային միջոցները` զարգացման ոլորտում լուծումներ գտնելու համար: ԿԶՆ Կենտրոնը նաև տրամադրում է քաղաքականության մշակման ու կարգավորման առաջարկություններ՝ նման գործիքները կիրառելու համար:

Մեր գործառույթները

Նորարարությունն իր լավագույն դրսևորմամբ
Վարքաբանական փորձարկումներ

Մարդկանց վարքագծի և անհատական որոշումներ վրա կարող են ազդել մի շարք հոգեբանական, սոցիալական, ճանաչողական և զգայական գործոններ: Փոքրիկ, թույլ փոփոխությունների կամ նաջերի (անգլ.` nudge) օգնությամբ մարդկանց վարքագիծը կարող է մեծապես փոփոխվել` նպաստելով ջրի սպառման կրճատմանը կամ հարկահանությունից խուսափելու դեպքերը քչացնելուն:  

Տվյալագիտություն

Մենք վերլուծում ենք տվյալներ հանուն կայուն զարգացման և ստեղծում այնպիսի գործիքներ, որոնք թույլ են տալիս վերլուծել Հայաստան այցելող զբոսաշրջիկների կարծիքները, գյուղատնտեսության համար մշակել ինտեգրված թվային լուծումներ կամ ստեղծել հարթակ, որը կօգնի ուսանողներին ավելի տեղեկացված  մասնագիտական որոշումներ կայացնել:

Ունակությունների զարգացում

ԿԶՆ կենտրոնում աշխատարանների միջոցով ցանկանում ենք հանրային ծառայողներին ցույց տալ փորձարկումների կարևորությունը և նրանց հետ կիսվել մեր որդեգրած մեթոդների ու մոտեցումների մասին գիտելիքներով:

SDG

Ի՞նչ են Կայուն զարգացման նպատակները:

Մեր նորությունները