Page
Բոննում կիսվեցինք Հայաստանում իրականացվող նորարարությունների մասին

Բոննում կիսվեցինք Հայաստանում իրականացվող նորարարությունների մասին

25.04.2019 / Դիտումներ

«Համաշխարհային գործողությունների փառատոն՝ հանուն կայուն զարգացման» միջոցառման ժամանակ հավաքվել էին ավելի քան 1500 մասնակիցներ 100 երկրներից՝ նոր կապեր ստեղծելու, նորարարական լուծումներ փոխանակելու և 2030 օրակարգին հասնելու համար նոր հանձնառություններ ստանձնելու համար։ 

Փառատոնը թվերով՝

  • Ավելի քան 50 ինտերակտիվ քննարկումներ 5 հիմնական թեմաների շուրջ՝ նորարարական մոտեցումներ, ԿԶՆ-երի հաղորդակցություն, քաղաքացիների ներգրավածություն, բազմաշահառու ներգրավածություն, գործողությունների համար մոբիլիզացում
  • Ավելի քան 1500 մասնակիցներ
  • Ավելի քան 30 նորարարական էքսպոներ 
  • Ավելի քան 30,000 մարդ դիտել է ուղիղ միացումը։ 

 

Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի թիմը Բոննում կայացող «Համաշխարհային գործողությունների փառատոն՝ հանուն կայուն զարգացման» միջոցառման ընթացքում ներկայացրեց Հայաստանում նորարարության ոլորտում տեղի ունեցող գործընթացները։

«Կոլեկտիվի ուժը․ ոչ ոքի հետևում չթողնելով» պանելային քննարկման ընթացքում մեր թիմը պատմեց նորարարության կարևորությունը ԿԶՆ-երին հասնելու հարցում։ Մենք ներկայացրինք մեր կենտրոնը որպես բաց նորարարական հարթակի օրինակ, որը ստեղծվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի կողմից ԿԶՆ-երի իրականացման արագացման համար։ Քննարկմանը հետևեց հարց ու պատասխանը։ 
«Թղթից՝ պրակտիկա․ առավելագույնը ստանալով Ազգային կամավորական զեկույցներից» քննարկման ժամանակ մեր թիմը կիսվեց ՄԱԿ-ի Ազգային կամավորական զեկույցին (ԱԿԶ) պատրաստվելու մեր փորձով։ Մենք նշեցինք ԱԿԶ-ի կարևորությունը ԿԶՆ-երի իրականացման հանձնառության համար, խոսեցինք թե ինչ կառույցներ են աջակցում Հայաստանի ԱԿԶ նախապատրաստմանը և բացատրեցինք մեր Կենտրոնի դերն այս գործընթացում։

Փառատոնի երրորդ օրը ԿԶՆ կենտրոնի հետազոտության և զարգացման փորձագետ Անժելա Մովսիսյանը և ՄԱԶԾ նորարարության փորձագետ Բենջամին Քամփֆը վարեցին «Էվրիստիկան և մարդկային զարգացումը․ վարքաբանության կիրառումը զարգացման ոլորտում» ինտերակտիվ քննարկումը։ 

Relevant Topics