ԿԶՆ 17-ի «Համագործակցություն՝ նպատակների համար» տրամաբանությամբ շարունակում ենք միջոլորտային համագործակցությունները՝ նոր լուծումների ստեղծման և գիտելիքների փոխանակման համար։ Առանձնակի կարևորելով Հայաստանում կրթության որակի բարելավումը՝ սերտորեն համագործակցում են տեղական և միջազգային համալսարանների հետ։ Նախորդ շաբաթ մեր Կենտրոնում հյուրընկալեցինք Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարին։
Ուրախ ենք մեկնարկել նոր ու հետաքրքիր համագործակցությունը ԿԶՆ նորարարական կենտրոնի և համալսարանի միջև՝ համատեղ ծրագրերի իրականացման, գիտագործնական միջոցառումների կազմակերպման, ուսանողների գործնական գիտելիքների ու կարողությունների զարգացման և նորարարության լավագույն փորձառությունը համատեղ կիրառելու նպատակով։