• Գլխավոր
  • Մեր մասին
  • Գործառույթներ
  • Մեր թիմը
  • Կայուն զարգացման նպատակներ
  • Նախագծեր
  • Նորություններ
  • Գործընկերներ
  • Հետադարձ կապ
r410-new-burg.png
SDGLab
Armenian
  • English
SDGLab
0282620551486-gallery.png
02596201011487-gallery.png
«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիր․ կամրջելով կրթությունն ու աշխատաշուկան

«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիր․ կամրջելով կրթությունն ու աշխատաշուկան

07.11.2019 /

Այսօր մեկնարկեց Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Հանրային քաղաքականության ինստիտուտի համատեղ «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը։ Ծրագիրն անհատներին կօգնի կատարել մասնագիտության ավելի տեղեկացված ընտրություն և ավելի պատրաստված լինել աշխատաշուկա մուտք գործելուն։ Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։ 

 

«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը մշակվել է ի պատասխան աշխատանքի փոփոխվող բնույթի և աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի միջև առկա շարունակական անհամապատասխանության։ Արդյունքում տնտեսության որոշ ոլորտներ միշտ ունեն որակյալ աշխատուժի կարիք, իսկ մյուսները՝ ավելցուկ։ Ըստ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության 2018թ․ զեկույցի Հայաստանում երիտասարդ աշխատողների միայն մոտ կեսն է զբաղված այնպիսի աշխատանքներում, որոնք համապատասխանում են իրենց կրթական մակարդակին (53.7%): Նրանք, ովքեր կատարում են աշխատանք, որի համար գերկրթված են, կազմում են 33.6%, իսկ թերկրթվածները՝ 12.7%։

 

Համաձայն նույն զեկույցի Հայաստանում 18-30 տարեկան երիտասարդների 10-ից չորսը համարվում են տնտեսապես ոչ ակտիվ բնակչության մաս։ Չնայած ուսանողների մի մասը ընտրում են պահանջված մասնագիտություններ, նրանք ավարտում են համալսարանը առանց շոշափելի «փափուկ հմտությունների» (soft skills) և չեն կարողանում կրթությունը վերածել աշխատանքի։ 

 

«Գրեթե բոլոր պետությունները բախվում են գործազրկության խնդրի հետ և ներկայումս ավելի ու ավելի դժվար է այն ավանդական մոտեցումներով կառավարելը: Հիմնական պատճառն աշխարհում արագ տեղի ունեցող փոփոխություններ են»,- նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրում հատկապես կարևորում եմ արհեստական բանականության միջոցով աշխատաշուկայի միտումների և ապագայի մասնագիտությունների պահանջարկի ուսումնասիրությունը, ինչը կարող է կրթության ոլորտի նոր քաղաքականության մշակման հիմք դառնալ»,- հավելեց նա:

DPM Tigran Avinyan

 

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն ասաց․ «Հայաստանի ապագա տնտեսական աճի համար շատ կարևոր է ունենալ ոչ միայն հմուտ ու կրթված աշխատուժ, այլ աշխատուժ, որը տիրապետում է կիրառական գիտելիքի և հմտությունների։ Երիտասարդները պետք է ունենան կրթությունից աշխատանքի անցնելու հստակ գծանշված ուղի, որը թե՛ անձնական կյանքում և թե՛ ֆինանսական տեսանկյունից գոհացուցիչ արդյունքների է բերում:

 

«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը նպատակ ունիփաստահենք և մարդակենտրոն քաղաքականությունների օգնությամբ կամրջել կրթություն-աշխատաշուկա անջրպետը, ինչի արդյունքում կստեղծեն աշխատուժի վերաորակավորման և վերապատրաստման հնարավորություններ, կավելանա զբաղվածությունը և կգրանցվի տնտեսական աճ»,- նշեց Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարական կենտրոնի ղեկավար Ստեփան Մարգարյանն իր ելույթի ընթացքում: 
Ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ՝

 

  • հայկական աշխատաշուկայի վերլուծություն և տվյալների նորարարություն,
  • անգլիացի գործընկերների հետ վարքաբանական փորձարկումների անցկացում, և
  • քաղաքականությունների բարելավման համար առաջարկությունների մշակում։ 

 

Միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ կրթության և աշխատաշուկայի միջև առկա անհապատասխանության վերաբերյալ խորքային քննարկում: Քննարկմանը մասնակցեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։ 

 

«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը իրականացվում է Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից` Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի հետ համատեղ և ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից։

 

Stepan MargaryanPanel Discussion

 

 

 

 

 

 

43 × 428

Կիսվել՝

Relevant Topics

Load More

Էջեր
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Գործառույթներ
  • Կայուն զարգացման նպատակներ
  • Մեր թիմը
  • Նախագծեր
  • Նորություններ
  • Գործընկերներ
  • Օգտագործման Պայմանները

ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն © 2021. Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Armenian
  • English
Կոնտակտներ
Ժամերը

(060) 707 717

Ժամերը

09:00 - 18:00

Հասցե

Երեւան, Հայաստան, 0010, Էրեբունի Պլազա, 26/1 Վ. Սարգսյան փող, 405 սենյակ, 4-րդ հարկ.

Էլ. հասցե

[email protected]

Սոցիալական լրատվամիջոցներ
Հետադարձ Կապ

Մենք ձգտում ենք նորարարական մոտեցումներով արագացնել «Օրակարգ 2030»-ի իրականացումը։ Բաժանորդագրվեք մեր ամսագրին և առաջինը 

տեղեկացեք մեր նորություններին:

2078-logoner-final-15583538454745.png
  • Օգտագործման Պայմանները

ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն © 2020. Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Կոնտակտներ
Հեռախոս

(055) 707 517

Ժամերը

09:00 - 18:00

Հասցե

Երեւան, Հայաստան, 0010, Էրեբունի Պլազա, 26/1 Վ. Սարգսյան փող, 405 սենյակ, 4-րդ հարկ.

Էլ. հասցե

[email protected]

Սոցիալական հարթակներ
Հետադարձ Կապ

Մենք ձգտում ենք հանրային ոլորտում տարածել նորարարույթունն ու փաստահենք քաղաքականությունը։ Բաժանորդագրվեք մեր ամսագրին և առաջինը 

տեղեկացեք մեր նորություններին:

0510150096095-logo-for-website-3.png