Մեր պատմությունը
Հայաստանի ԿԶՆ նորարարության կենտրոնն աշխարհում առաջին նորարարական հարթակն է, որտեղ միավորվել են ՄԱԿ-ն ու Կառավարությունը։ 2017 թվականից ի վեր մենք միահյուսում ենք ՄԱԶԾ-ի նորարարական տեսլականը, Հայաստանի առաջընթացի ձգտումներն ու հանրային կառավարման նորագույն մոտեցումները։
Կանգնած լինելով բարեփոխումների և քաղաքականութունների մշակման խաչմերուկում՝ մենք համադրում ենք արհեստական բանականությունը, թվային վերափոխումը, վարքաբանությունն ու ռազմավարական լուծումները՝ Հայաստանում հանրային ծառայություններն ու կառավարումը վերաիմաստավորելու համար: Մեր աշխատանքն ընդգրկում է 11 ոլորտ՝ թվային կառավարումից մինչև կլիմայական մարտահրավերների հաղթահարում: Ոլորտային այս բազմազանության մեջ մեզ միավորում են շարունակական փորձարկումներն ու մարդակենտրոն մոտեցումները:
Լինելով 115 երկիր միավորող ՄԱԶԾ Աքսելերատոր լաբերի համաշխարհային ցանցի մաս՝ մենք մշտապես կիսվում ենք առաջատար փորձով միջազգային համայնքի հետ: Միևնույն ժամանակ, մեր աշխատանքի հիմքում միշտ Հայաստանն է, և մենք գլոբալ գիտելիքը ծառայեցնում ենք մեր երկրի պահանջներին և մարտահրավերներին

Մեր առաքելությունը
Փորձարկումների, մարդակենտրոն դիզայնի և թվային լուծումների միջոցով խթանել համակարգային փոփոխություններ՝ հանուն Հայաստանի կայուն զարգացման:
Մեր տեսլականը
Ճկուն կառավարում, որը բարդ մարտահրավերները հաղթահարում է համագործակցության և մարդակենտրոն մոտեցումների շնորհիվ՝ դառնալով օրինակելի մոդել ողջ աշխարհի համար։
Մեր արժեքները
Համագործակցություն. Տարբեր կարծիքներ, միասնական արդյունք։
Կարեկցանք. Մենք նախևառաջ լսում ենք։
Գերազանցություն. Բարձր նշաձող և իրական ազդեցություն։
Ճկունություն. Արագ արձագանք և հարմարվողականություն։
Ինչպես ենք աշխատում
Մենք հավատում ենք,
որ նորարարությունը ծնվում է այնտեղ, որտեղ տարբեր ոլորտներ ու գաղափարներ միախառնվում են՝ ստեղծելով բեկումնային լուծումներ։
որ գործողությունները պետք է լինեն փաստահենք։ Տևական փոփոխությունների կարելի է հասնել միայն շարունակական փորձարկումների և ուսումնառության միջոցով։
որ համագործակցությունը բազմապատկում է արդյունքը։ Պետության, քաղաքացիական հասարակության, գիտական համայնքի և քաղաքացիների միավորումը ստեղծում է այնպիսի լուծումներ, որոնց ոչ ոք միայնակ չէր հասնի։
որ տեղական համայնքը կարևոր է։ Համաշխարհային լավագույն փորձը պետք է մշտապես հարմարեցվի Հայաստանի առանձնահատկություններին:
որ ձախողումը նույնպես ուսուցիչ է։ Այն անկեղծորեն ցույց է տալիս, թե ինչը չի աշխատել, և այդ գիտակցումը նույնքան արժեքավոր է, որքան հասկանալը, թե ինչն է աշխատում։
որ ապագան կանխորոշված չէ։ Ռազմավարական կանխատեսումն ու համակարգային մտածողությունն օգնում են մեզ ճիշտ կողմնորոշվել անորոշության մեջ և կերտել ավելի լավ ապագա։
Մեր ազդեցությունը
Ծանոթացե՛ք փոփոխություն կերտող թիմի հետ
Մեր բազմապրոֆիլ թիմը մեկտեղում է քաղաքականության մշակման, դիզայն մտածողության, տվյալների վերլուծության և համակարգային կառավարման փորձը՝ վերհանելու Հայաստանի ամենաբարդ մարտահրավերների լուծումները։

.jpg)
