Մարդակենտրոն դիզայն
Պորտֆելային մոտեցում և համակարգային մտածողություն

ԱԲ Սպրինտ

Հայաստանի Արհեստական բանականության ազգային ռազմավարության և ԱԲ գրագիտության քաղաքականության համաստեղծում:

Կիսվել

Մարտահրավերը

Հայաստանն արագորեն որդեգրում է ԱԲ լուծումներ, սակայն առանց միասնական ռազմավարության և հասարակության պատրաստվածության: Երկրին անհրաժեշտ է և՛ պետական հստակ ուղենիշ, և՛ ԱԲ-ն գրագետ ու անվտանգ կիրառող հանրություն:

Մեր մոտեցումը

AI Sprint-ը նախաձեռնություն է՝ ուղղված երկու փոխկապակցված փաստաթղթերի ստեղծմանը՝ ԱԲ ազգային ռազմավարություն և ԱԲ գրագիտության քաղաքականություն: Նախագիծը համադրում է վիճակի գնահատումը, կառավարության, գիտական ու մասնավոր հատվածների հետ լայն քննարկումներն ու լավագույն փորձի տեղայնացումը:

Հիմնական նորարարությունները

  • Երկակի մոտեցում. ռազմավարական ուղղություն և բնակչության կարողությունների զարգացում:
  • Համապարփակ գնահատում, որն ընդգրկում է ենթակառուցվածքները, հմտությունները, տվյալներն ու էթիկան:
  • Համաստեղծման մոդել, որը մեկ սեղանի շուրջ է հավաքում բոլոր դերակատարներին:

Արդյունք և ազդեցություն

Պաշտոնապես հաստատված ԱԲ ազգային ռազմավարության և ԱԲ գրագիտության քաղաքականության փաստաթղթերի ստեղծում, որոնք պատրաստ կլինեն անմիջապես ներդրման:

Գործընկերներ և Դոնորներ