Մարդակենտրոն դիզայն
ԱԲ և թվային վերափոխում

ԲարևԲալիկ

Մոր և մանկան առողջության միասնական թվային հարթակ՝ հարմարեցված Հայաստանի մշակութային և կլինիկական իրականությանը:

Կիսվել

Մարտահրավերը

Ապագա և նորաթուխ ծնողները Հայաստանում դժվարանում են գտնել հավաստի և տեղայնացված տեղեկատվություն հղիության, մայրական առողջության և երեխայի վաղ զարգացման մասին: Առողջապահական ծառայությունները մասնատված են և հիմնականում չթվայնացված, ինչի պատճառով ընտանիքները ստիպված են կարևոր որոշումներ կայացնել՝ չունենալով ամբողջական տեղեկատվություն:

Մեր մոտեցումը

Մենք ծնողների, մանկաբույժների, գինեկոլոգների և Առողջապահության նախարարության հետ միասին համաստեղծեցինք «ԲարևԲալիկ»-ը՝ վստահելի տեղեկատվությունը միավորելով մեկ բջջային հարթակում, որը լիովին հարմարեցված է հայկական ընտանիքների և առողջապահական համակարգի իրականությանը:

Հիմնական նորարարությունները

  • Միասնական հարթակ, որը տրամադրում է նախածննդյան, հետծննդյան և մանկաբուժական փաստահենք բովանդակություն:
  • Առողջության հետևման գործիքներ հղի կանանց և նորածինների համար:
  • Ֆինանսական աջակցության գործիք, որն օգնում է ընտանիքներին գտնել իրենց հասանելիք նպաստները:
  • Մոտակա ծառայությունների քարտեզագրում՝ ամենամոտ բուժօգնությունը գտնելու համար:
  • Պատվաստումների թվայնացված ծառայության փորձարկում՝ Ազգային իմունականխարգելման ծրագրի հետ համահունչ:

Արդյունք և ազդեցություն

Գործող հարթակ և հավելված, որն արդեն օգտագործվում է հայ ընտանիքների կողմից՝ ինտեգրված Պատվաստումների ազգային ծրագրի փորձնական տարբերակին, ինչը հիմք է ստեղծում ավելի թվայնացված և ընտանիքակենտրոն առողջապահական համակարգի համար:

Գործընկերներ և Դոնորներ

Ֆինանսավորման գործընկերներ

Համայնքային և կառավարական գործընկերներ