Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում
Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի մանկական Հիմնադրամի ու Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ իրականացվող ՄԱԶԾ «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագիրն արդիականացնում է Հայաստանի սոցիալական պաշտպանությունը մարդու կյանքի բոլոր փուլերում:

Մարտահրավերը
Վերջին ճգնաժամերը (COVID-19, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, սահմանային էսկալացիաները և գնաճը ավելի են սրել խոցելիությունն ու խորացրել անհավասարությունը երկրում: Ուստի, ուժեղ, ճկուն և միասնական սոցիալական պաշտպանության համակարգ ունենալն այսօր առավել քան հրատապ է:
Մեր մոտեցումը
Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի մանկական Հիմնադրամի ու Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ իրականացվող ՄԱԶԾ «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում մենք կիրառում ենք մարդակենտրոն դիզայն, թվային վերափոխում և պորտֆելային մոտեցում՝ սոցիալական պաշտպանությունը դիտարկելով որպես մեկ միասնական համակարգ: Մենք լուծումները համաստեղծում ենք սոցիալական աշխատողների, շահառուների և որոշում կայացնողների հետ, փորձարկում դրանք հակամարտությունից տուժած մարզերում և նոր միայն մասշտաբավորում ողջ երկրում:
Հիմնական նորարարությունները
- Միասնական սոցիալական ծառայության տվյալների արդիականացված և ինտեգրված համակարգեր:
- Նոր էլեկտրոնային ուսուցման հարթակ՝ սոցիալական ոլորտի աշխատակիցների հմտությունները զարգացնելու համար:
- Միասնական սոցիալական ծառայությունների վերափոխված մոդելի փորձարկում հակամարտությունից տուժած համայնքներում:
- Սոցիալական բնակարանների վերանորոգում տեղահանված և խոցելի խմբերի համար:
- Աղքատության հաղթահարման նորարարական մեխանիզմներ, որոնք օգնում են ընտանիքներին անցում կատարել օգնությունից դեպի ինքնաբավություն:
Արդյունք և ազդեցություն
Բարելավված սոցիալական ռազմավարություններ, Միասնական սոցիալական ծառայության ինստիտուցիոնալ կարողությունների վերափոխում, տվյալների ժամանակակից ենթակառուցվածք, գործող էլ-ուսուցման հարթակ մասնագետների համար և ծառայությունների նոր մոդել, որն այժմ ներդրվում է ողջ երկրում:


