ԱԲ և թվային վերափոխում
Վարքաբանություն

Edu2Work

Աշխատաշուկայի վերլուծության՝ արհեստական բանականությամբ աշխատող առաջին հարթակը Հայաստանում:

Կիսվել

Մարտահրավերը

Հայաստանում աշխատաշուկայի պահանջարկն ու առաջարկը հաճախ չեն համապատասխանում միմյանց: Աշխատավայրերն արագ փոխվում են, իսկ աշակերտները, ուսուցիչներն ու որոշում կայացնողները չունեն ժամանակին և ճշգրիտ տվյալներ՝ կրթության ու կարիերայի վերաբերյալ գրագետ որոշումներ կայացնելու համար:

Մեր մոտեցումը

Մենք ստեղծեցինք edu2work.am-ը՝ մեքենայական ուսուցման միջոցով վերլուծելով աշխատանքի հազարավոր առցանց հայտարարություններ: Հարթակը համաստեղծվել է երեք խմբերի (աշակերտներ, որոշում կայացնողներ, համալսարաններ) հետ միասին, որպեսզի յուրաքանչյուրը ստանա հենց իր որոշումներին համապատասխանող տվյալներ: Վարքաբանական փորձարկումները լրացրին այս պատկերը՝ օգնելով աշակերտներին ու ծնողներին ընտրել ԲՏՃՄ ուղղությունը:

Հիմնական նորարարությունները

  • Աշխատանքի առցանց հայտարարությունների ԱԲ վերլուծություն և դասակարգում՝ հմտությունների իրական պահանջարկը բացահայտելու համար:
  • Երեք տարբեր մարդակենտրոն ինտերֆեյս (աշակերտների, որոշում կայացնողների և բուհերի համար)՝ կառուցված միևնույն վերլուծական հիմքի վրա:
  • Միջազգային գործընկերություն Burning Glass Technologies-ի (այժմ՝ Lightcast) հետ:
  • Ինտեգրում փոխվարչապետի գրասենյակի «Աշխատիր, Հայաստան» նախաձեռնությանը:

Արդյունք և ազդեցություն

Edu2work.am-ի գործարկում, առցանց աշխատաշուկայի վերլուծության մեքենայական ուսուցման ալգորիթմի ստեղծում և մեթոդաբանություն, որն այժմ դարձել է Հայաստանի զբաղվածության ազգային ռազմավարության մաս:

Գործընկերներ և Դոնորներ

Ֆինանսավորման գործընկերներ

Իրականացման գործընկերներ

Տեխնիկական գործընկերներ