Վարքաբանություն

Հարկային վարքագծի բարելավում վարքաբանական միջամտության միջոցով

Փորձարկում 28,503 ՓՄՁ-ների մասնակցությամբ. պարզելու, թե ինչպես են տեքստն ու տոնայնությունը ձևավորում հարկային վարքագիծը:

Կիսվել

Մարտահրավերը

Հայաստանում ՓՄՁ-ների շրջանում հարկային կարգապահությունը ցածր էր, իսկ հարկադրանքի ավանդական մեթոդները չէին փոխում ոչ հարկատուների վարքագիծը, ոչ էլ հանրային ընկալումը:

Մեր մոտեցումը

Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ մենք մշակեցինք վարքաբանական ազդակներ պարունակող 5 տարբեր էլ-նամակներ և ուղարկեցինք շրջանառության հարկ վճարող 28,503 ՓՄՁ-ների: Փորձարկումը չափեց դրանց ազդեցությունը հայտարարագրված շրջանառության և իրական վճարումների վրա:

Հիմնական նորարարությունները

  • Ազգային մակարդակով փորձարկվեցին 5 տարբեր վարքաբանական հաղորդագրություններ:
  • Անմիջական համագործակցություն ՊԵԿ-ի հետ իրական հարկային հարթակներում:
  • Չափման մոդել, որը գնահատում էր և՛ հայտարարագրերը, և՛ վճարումները:

Արդյունք և ազդեցություն

Ստացվեցին հստակ ապացույցներ այն մասին, թե որ ուղերձներն են փոխում հարկային վարքագիծը, ինչը ՊԵԿ-ին տվեց հարկատուների հետ մարդակենտրոն երկխոսություն կառուցելու ամուր հիմք:

Գործընկերներ և Դոնորներ

Ֆինանսավորման գործընկերներ

Համայնքային և կառավարական գործընկերներ