Policy Lab
Հայաստանի կառավարությունում որոշումների կայացման նոր՝ փաստերի և իրական փորձարկումների վրա հիմնված մշակույթի ձևավորում:

Մարտահրավերը
Թեև պետական ինստիտուտները ձգտում են իրականացնել փաստահենք բարեփոխումներ, նրանք հաճախ չունեն ներքին կարողություններ վարքաբանական վերլուծությունների և փորձարկումների համար: Արդյունքում, բարեփոխումները մասշտաբավորվում են առանց նախնական ստուգման:
Մեր մոտեցումը
Մենք տեղայնացնում ենք ԿԶՆ նորարարության լաբի մեթոդաբանությունը (մարդակենտրոն դիզայն, վարքաբանություն, փորձարկում) անմիջապես քաղաքականության մշակման գործընթացում: Մենք կողք կողքի աշխատում ենք նախարարությունների հետ, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան նախագծել և փորձարկել լուծումները իրական մարդկանց հետ:
Հիմնական նորարարությունները
- Ներդրված մեթոդաբանություն պետական համակարգի ներսում (ոչ թե որպես արտաքին խորհրդատու):
- Մարդակենտրոն և պորտֆելային մոտեցման կիրառում իրական բարեփոխումների օրակարգերում:
- Փորձարկումների ինստիտուտի ամրապնդում պիլոտային փուլում:
Արդյունք և ազդեցություն
Ավելի խելացի և փաստահենք քաղաքականության մշակում պետական համակարգում՝ որոշումների կայացման փորձարարական ամուր մշակույթի հիմքով: