ԲՏՃՄ (STEM) մասնագիտությունների խթանում (Edu2Work նախագիծ)
Վարքաբանական փորձարկում 9-րդ դասարանցիների և նրանց ծնողների մասնակցությամբ. բացահայտում ենք, թե ինչն է իրականում ոգեշնչում աշակերտներին ընտրել ԲՏՃՄ ուղին:
.jpg)
Բովանդակություն
Մարտահրավերը
Ավագ դպրոց տեղափոխվող աշակերտները չունեին հստակ մասնագիտական կողմնորոշում, իսկ կիրառվող քաղաքականությունների արդյունավետությունը երբևէ չէր գնահատվել:
Մեր մոտեցումը
Հենվելով Edu2Work հարթակի վրա՝ աշակերտների համար նախագծեցինք ոգեշնչող հոլովակներ երիտասարդ հայ ԲՏՃՄ մասնագետների մասնակցությամբ, իսկ ծնողներին ուղարկվեց նամակ ԿԳՄՍՆ-ից՝ ԲՏՃՄ կարիերայի հեռանկարների վերաբերյալ:
Հիմնական նորարարությունները
- Երկակի թիրախավորմամբ նախագծում. աշակերտների և ծնողների զուգահեռ փորձարկում:
- Տեղայնացված բովանդակություն՝ երիտասարդ հայ ԲՏՃՄ օրինակներով:
- Կառավարության ստորագրությամբ նամակ ծնողներին՝ որպես վարքաբանական խթան:
Արդյունք և ազդեցություն
Ամենաարդյունավետ միջամտությունն այժմ վերածվում է ազգային քաղաքականության երաշխավորագրի՝ փորձարկված ապացույցները դարձնելով սերունդների մասնագիտական կողմնորոշման հիմք:


