ԱԲ և թվային վերափոխում
Մարդակենտրոն դիզայն
Վարքաբանություն

Resilience for All

Տեղահանության ճգնաժամին Հայաստանի արձագանքման մեխանիզմների հզորացում՝ ի շահ թե՛ փախստականների, թե՛ հյուրընկալող համայնքների։

Կիսվել

Մարտահրավերը

Լայնամասշտաբ տեղահանությունները հանկարծակի ճնշում գործադրեցին Հայաստանի հումանիտար և սոցիալական համակարգերի վրա: Տեղահանվածներին անհրաժեշտ էր բնակարան, աշխատանք, առողջապահություն և կրթություն, իսկ հյուրընկալող համայնքները պետք է դիմակայեին այս աճին՝ պահպանելով ծառայությունների որակն ու կայունությունը:

Մեր մոտեցումը

Մենք կիրառեցինք համակարգային մոտեցում՝ մեկտեղելով հանրային թվային ծառայությունները, ինտեգրման գործընթացների մարդակենտրոն վերափոխումն ու վարքաբանական լուծումները։ Իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ մեր սերտ համագործակցությունը երաշխավորեց անմիջապես պետական կառույցների հզորացումը։

Հիմնական նորարարությունները

  • Թվային հասանելիություն բնակարանային ապահովման, առողջապահության, կրթության, իրավական պաշտպանության և զբաղվածության հնարավորությունների համար
  • Տեղահանված անձանց ինտեգրման ծառայությունների մարդակենտրոն վերափոխում
  • Հաստատությունների և գործընկերների միջև տեղական կառավարման համակարգման ամրապնդում
  • Վարքագծային գիտելիքների վրա հիմնված մոտեցումներ տեղահանված և ընդունող համայնքների միջև սոցիալական համախմբվածության համար

Արդյունք և ազդեցություն

Տեղահանվածների և սոցիալական ցնցումների նկատմամբ արձագանքման ազգային կարողությունների ամրապնդում. խոցելի խմբերի ապահովում բնակարանով, առողջապահական, կրթական, իրավական պաշտպանության և զբաղվածության հնարավորություններով. տեղական կառավարման համակարգերի դիմակայունության բարձրացում. ընդունող համայնքների վրա ճնշման նվազեցում և սոցիալական համախմբվածության ամրապնդում՝ ներառական աջակցության միջոցով, որը տեղահանվածներին և տեղի բնակիչներին դիտարկում է որպես նույն հասարակության անդամներ:

Գործընկերներ և Դոնորներ

Ֆինանսավորման գործընկերներ

Համայնքային և կառավարական գործընկերներ