Travelinsights.ai
Զբոսաշրջության վերլուծության առաջին ԱԲ գործիքը Հայաստանում. 175,000+ արձագանք, 500,000+ վերլուծական տվյալ:

Մարտահրավերը
Չնայած հարուստ պատմությանը՝ Հայաստանը համեմատաբար նոր խաղացող է համաշխարհային զբոսաշրջության ոլորտում: Որոշում կայացնողներն ու բիզնեսները չունեին հստակ տվյալներ այն մասին, թե իրականում ինչ են զգում զբոսաշրջիկները, որոնք են մեր ուժեղ և թույլ կողմերը տարբեր մարզերում և վայրերում:
Մեր մոտեցումը
Մենք ստեղծեցինք ԱԲ ալգորիթմ, որն իրական ժամանակում հավաքում և վերլուծում է զբոսաշրջիկների արձագանքները խոշոր հարթակներից՝ վերհանելով դրական և բացասական միտումները մարզերի, քաղաքների և առանձին հուշարձանների մակարդակով: Այն ծառայում է որպես մեկ միասնական տվյալների բազա կառավարության, բիզնեսի և զբոսաշրջիկների համար:
Հիմնական նորարարությունները
- Tripadvisor-ից, Facebook-ից և Booking.com-ից զբոսաշրջիկների արձագանքների հավաքագրում և բնական լեզվի մշակում (NLP) իրական ժամանակում:
- Ճամփորդների տրամադրությունների վիզուալիզացիա մարզերի և կոնկրետ վայրերի մակարդակով:
- Մեկ միասնական հարթակ երեք լսարանի համար՝ պետություն, ոլորտի մասնագետներ և զբոսաշրջիկներ:
Արդյունք և ազդեցություն
175,000+ հավաքագրված արձագանքներից գեներացվել է ավելի քան 500,000 դրական և բացասական վերլուծություն՝ զբոսաշրջության ոլորտին տալով Հայաստանում այցելուների փորձառության առաջին իրական և համապարփակ պատկերը:
