Երիտասարդների տեղեկատվական անկյան շրջանակներում ԿԱԶԱ Գյումրին հյուրընկալեց մեր կենտրոնի հանրային քաղաքականության նորարարությունների հետազոտող Արփինե Մաժինյանին։ Հանդիպման ընթացքում խոսեցինք «Edu2Work» աշխատաշուկայի վերլուծության առցանց հարթակի հնարավորությունների, անընդհատ զարգացող աշխատաշուկայի պահանջների և կրթությունն աշխատանքին կամրջելու մասին։
Առցանց հանդիպման տեսաձայնագրությունը հասանելի է այստեղ։
Edu2work հարթակը «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի բաղադրիչներից մեկն է: «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը իրականացվում է Հանրային Քաղաքականության Ինստիտուտի և Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի կողմից և ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից։