Ապրիլի 28-ին առցանց կայացավ «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի ղեկավար խորհրդի առցանց նիստը:
Նիստին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, Խորհրդի համանախագահ Տիգրան Ավինյանը, ՀՀ փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար, Խորհրդի փոխնախագահ Բագրատ Բադալյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Խորհրդի համանախագահ Շոմբի Շարփը, Խորհրդի փոխնախագահ Միխաելա Ստոյկոսկայան, Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը, Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԿԶՆ նորարարական կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը ներկայացրեց վերջին երեք տարիների ընթացքում կենտրոնի գործունեությունն ու ձեռք բերած ծրագրային արդյունքները։