ՊեչաԿուչա Երևան 40 «Արձագանքիր + Վերականգնիր» հանդիպման ընթացքում ութ խոսնակները Covid-19-ի համատեքստում քննարկում էին հանրային առողջության և տվյալների համադրման հարցերը։ Հանդիպման ընթացքում ներկայացրին գաղափարներ ու նախագծեր, որոնք ստեղծվել են հանրային և մասնավոր հատվածներում` համաճարակի սպառնալիքները զսպելու և մեղմելու նպատակով:
Մեր թիմի Օգտատերերի փորձառության և հաղորդակցության թիմի ղեկավար Ռուզաննա Բալդրյանը նորկայացրեց COVID-19-ով պայմանավորված ճգնաժամի վարքաբանական կողմը։ Քննարկեցինք, թե ինչպես են Հայաստանի և միջազգային կառավարություններն կիրառել վարքաբանական հետազոտություններն ու հանրային հաղորդակցության մեթոդները` առողջապահական ռազմավարություն կառուցելու նպատակով։
Միջոցառումը կազմակերպվում էր «Կիրակի» հիմնադրամի և Արմավիր զարգացման կենտրոն ՀԿ-ի հետ` #OpenGovWeek շաբաթվա ընթացքում, «ԲԿԳ գործողությունների ծրագրի մասնակցային մոդել» ծրագրի շրջանակներում, Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: