
Կենտրոնի գործառույթները
Հանրային ծառայություններում փորձարարության մշակույթը տարածելու և Հայաստանում կայուն զարգացման ուղին կառուցելու համար Կենտրոնն ինտեգրում և իրականացնում է հետևյալ գործառույթները․
Կենտրոնի գործառույթները
Հանրային ծառայություններում փորձարարության մշակույթը տարածելու և Հայաստանում կայուն զարգացման ուղին կառուցելու համար Կենտրոնն ինտեգրում և իրականացնում է հետևյալ գործառույթները․


ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
Վարքաբանությունն առաջացել է հոգեբանության, սոցիոլոգիայի, իրավագիտության և նեյրոնագիտության ու տնտեսագիտության միախառնման արդյունքում։ Այն գեներացնում է տվյալներ անհատների վարքագծի և նրանց կողմից կայացրած որոշումների մասին։
Այս մեթոդաբանության կենտրոնում անհատների վարքագիծն է՝ էներգետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, գենդերային հավասարության, հարկահանության, կլիմայի փոփոխության և այլ ԿԶՆ-երի հետ կապված ոլորտներում։
Վարքաբանությունը կարող է քաղաքականություն մշակողներին տրամադրել վերլուծության համար անհրաժեշտ շրջանակ և գնահատել տարբեր քաղաքականությունների արդյունավետությունը:
Բացահայտել մեր վարքաբանական փորձարկումները

ՏՎՅԱԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Բլոքչեյնի, արբանյակային տվյալների, սոցիալական ցանցերի պես թվային տեխնոլոգիաները վերափոխում են մեր աշխարհը:
Հայաստանում կան տվյալների մի շարք չբացահայտված աղբյուրներ, որոնք արժեքավոր տեղեկություններ են պարունակում հանրային քաղաքականության համար: Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնում հայտնաբերում ենք այդ տվյալները և օգտագործում արհեստական բանականությունը` կայուն զարգացման համար կանխատեսելի մոդելներ ստեղծելու և փաստահենք քաղաքականությունը խթանելու համար:
Բացահայտել մեր տվյալագիտական նախագծերը

ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Հանրային ոլորտում նորարարությունը խթանելու համար հանրային ծառայողների շրջանակում կա ձեռներեցության և փորձարարության մշակույթը խթանելու անհրաժեշտություն: ԿԶՆ կենտրոնում ձգտում ենք ստեղծել «նորարարություն հանուն կայուն զարգացման» մոտեցման ջատագովների ցանց: Մեր աշխատարանների օգնությամբ հանրային ծառայողների մոտ խթանում ենք փորձարարական ոգին` նրանց փոխանցելով Կենտրոնի կողմից հանրային քաղաքականության ոլորտում կիրառվող նորարարական գործիքները :
Մեր նախագծերի մասին
Մեր նախագծերի մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով։