Օգտագործման Պայմանները

Բարի գալուստ http://sdginnovationlab.am/ կայքը, որը շահագործվում է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգային նորարարական կենտրոնի կողմից (մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև)։ Կայքի կիրառումը վերահսկվում է բացառապես այս պայմաններով։ «Գաղտնիության քաղաքականությունը» բացատրում է, թե ինչպես ենք օգտագործում ցանկացած անձնական տվյալ, որը հավաքում ենք կայքից։ Եթե համաձայն չեք «Գաղտնիության քաղաքականության» այս պայմանների հետ, խնդրում ենք չօգտվել այս կայքից։

1. Այս կայքի տվյալները, նյութերն ու լոգոները պատկանում են ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնին կամ իր գործընկերներին։ Մենք պատասխանատվություն չենք կրում բովանդակության, ներառյալ՝ մտավոր սեփականության իրավունքների խախտման համար։ Կայքից տվյալներով աշխատանքային փաստաթղթերը կարող եք ներբեռնել և տարածել ոչ կոմերցիոն կիրառման համար՝ մատնանշելով աղբյուրը։

2. Կայքը չեք կարող օգտագործել․
.   Այնպիսի նյութեր հրապարակելու, տարածելու կամ փոխանցելու համար, որոնք խախտում են այլոց իրավունքները ՀՀ օրենքների կամ Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի ներքո։
.   Ցանկացած առևտրային նպատակով կամ շահագործող, զրպարտող կամ անպարկեշտ բնույթ կրող  կամ ցանկացած օգտատիրոջ անհանգստացնող կամ կայքից նրանց օգտվելու հնարավորությունը սահմանափակող ու հաճույք ստանալ թույլ չտվող կամ մեր հեղինակությանը վնասող գործողությունների համար։
.    Վիրուսներ կամ կայքի օգտագործումը, գործառույթները, շահագործումը կամ պահպանումը փոփոխող, խոչընդոտող կամ խաթարող այլ նյութեր վերբեռնել (կամ նպատակադրվել վերբեռնել կամ տարածել)։

3. Մենք չենք երաշխավորում, որ կայքը միշտ հասանելի կլինի կամ զերծ կլինի խնդիրներից կամ վիրուսներից։ Դուք եք կրում պատասխանատվություն Ձեր կրիչի վրա վիրուսից պաշտպանող ծրագրեր ներբեռնելու համար։ Օրենքի սահմաններում մենք ու մեր գործընկերները բացառում ենք ցանկացած պատասխանատվություն մեր կայք ուղղակի կամ անուղղակի մուտք գործելու արդյունքում պատճառված կորստի կամ վնասի համար, ներառյալ՝  մեր կայքից նյութեր ներբեռնելու արդյունքում տվյալների կորստի կամ վնասի։ Մենք պատասխանատվություն չենք կրում այն արտաքին կայքերի բովանդակության համար, որոնք դուք մուտք եք գործում այս կայքից։

4. Այս պայմանները կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել։ Եթե կայքն օգտագործում եք որևէ փոփոխությունից հետո, կհամարվի, որ ընդունել եք այդ փոփոխությունը։

Գաղտնիության քաղաքականություն

Մենք հոգ ենք տանում Ձեր անձնական տվյալների գաղտնիության և անվտանգության մասին։ Այս «Գաղտնիության քաղաքականությունը» բացատրում է, թե ինչպես է ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնը օգտագործում Կայքի օգնությամբ հավաքված անձնական տեղեկատվությունը։ Մենք հանձն ենք առնում պաշտպանել Ձեր տվյալների գաղտնիությունը և ստանձնել բոլոր խելամիտ նախազգուշական միջոցները Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար։ Կայքը օգտագործելով Դուք համաձայնվում եք Կայքում տեղադրված «Գաղտնիության քաղաքականությանը», որը ներառված է «Օգտագործման պայմաններում»։ Խնդրում ենք նկատել, որ կայքի հոսթինգը իրականացվում է Հայաստանում։ Եթե կայք մուտք եք գործում աշխարհի ցանկացած այլ տարածաշրջանից, որտեղ անձնական տվյալների հավաքագրումը, կիրառումը և բացահայտումը վերահսկող օրենքները կամ պահանջները տարբերվում են Հայաստանում կիրառվող օրենքներից, ապա շարունակելով օգտվել այս կայքից, Դուք փոխանցում եք Ձեր տվյալները Հայաստան և հստակորեն համաձայնվում եք, որ Ձեր տվյալները փոխանցվեն ու վերլուծության ենթարկվեն Հայաստանում։

Ի՞նչ տեղեկություն ենք մենք հավաքում

Գրանցման տվյալներ․ Մեր կայքում գրանցվելիս խնդրելու ենք այնպիսի անձնական տեղեկվություն, ինչպիսիք են անունը և էլեկտրոնային հասցեն։
 

Օնլայն ակտիվություն․ Երբ օգտագործում եք մեր կայքը, մենք ձեռք ենք բերում տեղեկություն այն սարքի մասին, որից մուտք եք գործել կայք, Ձեր այցերը և թե ինչպես եք օգտվում կայքից, ներառյալ՝ IP հասցեն, լոկացիան, բրաուզերի տեսակը, և ակտիվությունը։  Մենք գրանցում ենք Ձեր ակտիվությունը և նախասիրությունները քուքիների օգնությամբ, երբ Դուք այցելում եք կայք (Տե՛ս «Քուքիներ» ներքևում)։

 Ի՞նչ ենք անում այն տեղեկության հետ, որը հավաքում ենք

Մենք կօգտագործենք Ձեր անձնական տեղեկությունը, որպեսզի ստանանք Ձեր թույլտվությունը տեղեկատվական թերթիկներ, հրապարակումներ ու գործիքի նոր հնարավորությունների մասին տեղեկատվություն ուղարկելու համար։ Դա անելու իրավական հիմքը Ձեր համաձայնությունն է։ Դուք իրավունք ունեք ցանկացած պահի հրաժարվել այս համաձայնությունից։

Հետադարձ կապ ու հարցումներ

Մենք կարող ենք Ձեր կարծիքը հարցնել http://sdginnovationlab.am/ և ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի մասին կամ խնդրել հարցում լրացնել։ Եթե համաձայնվեք գնահատել կամ հարցում լրացնել, մենք կօգտագործենք այդ տեղեկատվությունը մեր աշխատանքն ու գործունեությունը բարելավելու համար։
Եթե համաձայնվեք մասնակցել հետազոտական նախագծի մաս հանդիսացող հարցումներից որևէ մեկում, մենք այդ պահին Ձեզ կտեղեկացնենք, թե ինչպես կօգտագործվի Ձեր տեղեկատվությունը հետազոտական նախագծի համար և ինչքան կպահենք այդ տեղեկատվությունը։

Օնլայն ակտիվություն․

Այն տեղեկատվությունը, որ մենք ստանում ենք ձեր սարքի միջոցով օգնում է մշտադիտարկել կայքն ու այն անվտանգ պահել։ Այն քուքիները, որ մենք օգտագործում ենք, օգնում են մեզ հասկանալ թե ինչպես եք օգտագործում կայքն ու ինչ էջեր եք այցելում։ Այս գործողությունների հիմքում անհրաժեշտությունն է մշտադիտարկել ու բարելավել կայքի կատարողականը և դրա անվտանգությունը, ավելի լավ հասկանալ մեր այցելուների հետաքրքրությունները և նախասիրությունները և դրա հիման վրա զարգացնել մեր մարքեթինգային ռազմավարությունը։ Այս քուքիների մի մասը օգտագործվում է վերամարքեթինգի համար և եթե համաձայնվում եք, օգտագործվելու է Ձեզ Ձեր կարիքներին համապատասխան գովազդներ ուղարկելու համար։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք կարդալ «Քուքիներ» հատվածը։

Մեր գործունեության բնույթը ենթադրում է, որ մենք հաճախ համագործակցում ենք Կառավարության և այլ կազմակերպությունների հետ։ Այդուամենայնիվ, մենք չենք կիսվի Ձեր տեղեկությամբ այլ կազմակերպության հետ, եթե Դուք չեք տվել Ձեր համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ մենք ունենք լեգիտիմ հիմնավորում դրա համար։
Մենք նաև օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները, որպեսզի կարողանանք վերլուծել և հետազոտել մեր կայքը և դրա բովանդակությունը համապատասխանեցնել Ձեր նախասիրություններին, Ձեզ տեղյակ պահել կայքում ցանկացած փոփոխությունների կամ այն գործողությունների մասին, որոնք կարող են Ձեր վրա ազդել, ինչպես նաև բացահայտել և կանխել կեղծիքը և չարաշահումը և պաշտպանել ուրիշ օգտատերերի։ Այս պարագայում մենք կպահպանենք անձնական տվյալները միայն այն դեպքում, երբ կա դրա անհրաժեշտությունը և կկիրառենք համապատասխան երաշխիքներ, ներառյալ՝ ձեռք բերված տվյալների հնարավոր ապանձնավորումը կամ մինիմիզացումը։

Ինչքա՞ն ժամանակ են ձեր տվյալները պահպանվելու

Ընդհանուր սկզբունք․

Մենք կպահենք ցանկացած անձնական տվյալ, որ դուք մեզ տրամադրում եք այնքան որքան անհրաժեշտ է այն նապատակի իրագործման համար, որի համար մեզ տրամադրել եք տեղեկատվությունը և հուսալիորեն կջնջենք տեղեկատվությունը, երբ այն այլևս անհրաժեշտ չէ այդ նպատակի համար։

Համաձայնություն․

 Մենք պահում ենք համաձայնության մասին տվյալները և համաձայնությունից  հրաժարումումից երեք տարվա ընթացքում կարող ենք օգտագործել այդ տվյալները  մեր պայմաններին համաձայն (եթե հակառակը չեք պահանջել)։
Համոզված եղեք, որ մենք միշտ ապահովելու ենք, որ Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար ցանկացած փոխանցում կիրականացվի անվտանգության միջոցներին համապատասխան: Այն դեպքերում, երբ տվյալների փոխանցումները անհրաժեշտ են այն երկրների համար, որտեղ տվյալների պաշտպանությունը դեռեւս համարժեք գործընթաց չէ, մենք այդ փոխանցումների համար հենվում ենք GDPR-ի 49 (1) (գ) հոդվածի վրա: Այն կազմակերպությունների մասին լիարժեք տեղեկատվությունը, որոնք մշակում են Ձեր անձնական տվյալները և այն քայլերը, որ ձեռք ենք առնում Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար, կտրամադրվեն որպես առցանց տվյալների հավաքագրման գործընթացի մաս։ 
Մենք կարող ենք Ձեր տեղեությունները տրամադրել ուժային կառույցներին, եթե դա պահաջնվի օրենքով (այս դեպքում մեր օրինական հիմքը դա անելու համար իրավական պարտավորությունների կատարումն է) կամ պաշտպանել մեզ կամ ուրիշներին ոչ օրինական կամ վտանգավոր գործողություններից (որի դեպքում դա անելու մեր իրավական հիմքը լեգիտիմ շահերի հետապնդումն է)։

Քուքիներ

Այս կայքն օգտագործում է քուքիներ։ Քուքիները փոքր տեքստային ֆայլեր են, որոնք տեղադրվում են Ձեր համակարգչի վրա այն կայքերի կողմից, որոնք դու այցելում եք։ Դրանք մեծապես կիրառվում են կայքերն աշխատացնելու կամ ավելի արդյունավետ դարձնելու համար, ինչպես նաև կայքի սեփականատերերին տեղեկատվություն տրամադրելու համար։ Վեբ բրաուզերների մեծ մասը թույլ է տալիս քուքիների որոշ հատվածը վերահսկել բարուզերի կարգավորումներով։
Այս կայքն օգտագործում է քուքիներ, որոնք հիմնականում անհրաժեշտ են Ձեզ կայքում ազատ տեղաշարժվելու հնարավորություն տալու համար կամ տրամադրելու որոշակի հիմնական հնարավորություններ, ինչպիսիք են անվտանգ հատվածներ մուտք գործելը։
Կայքը նաև օգտագործում է կատարողական քուքիներ, որոնք հավաքում են տեղեկատվություն այն մասին, թե ինչպես եք օգտագործում կայքը՝ թե ինչպես եք այդ կայքում հայտնվում և որքան երկար եք այդտեղ կամ որոշակի էջերում մնում։ Այս տեղեկատվությունը ագրեգացվում է այդ նպատակով, անանուն է և օգտագործվում է կայքի կատարողականը բարելավելու  համար։ Եթե ցանկանում եք, կարող եք արգելափակել քուքիները՝ փոփոխելով կարգավորումները Ձեր բրաուզերում։ Խնդրում ենք հաշվի առնել, որ կայքի որոշ հատվածներ կարող են չաշխատել, եթե որոշեք արգելափակել քուքիները։

Փոփոխություններ գաղտնիության քաղաքականության մեջ

Մենք կարող ենք փոխել այս գաղտնիության քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ։ Մենք տեղյակ կպահենք ցանկացած փոփոխության մասին, որոնք կապ ունեն այն տեղեկատվության հետ, որ արդեն ունենք Ձեր մասին, որտեղ որ կիրառելի է։ Դուք պետք է հաճախակի ստուգեք այս քաղաքականությունը, որպեսզի համոզվեք, որ տեղյակ եք ամենաթարմ քաղաքականությունից, որը կիրառվում է ամեն անգամ, երբ մուտք եք գործում այս կայք։

Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը

ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է։ Կենտրոնը վարքաբանական փորձարկումների և տվյալագիտության պես ոչ ավանդական մեթոդների կիրառմամբ լուծում է բարդ խնդիրներ կամ կատարելագործում է արդեն գոյություն ունեցող լուծումները։